57-ամյա Շերոն Սթոունը երեկույթի է գնացել առանց դիմահարդարման (լուսանկարներ)
Վերջին ժամանակներս Շերոն Սթոունի ամեն մի քայլը գրավում է մամուլի ուշադրությունը։ Վերջերս 57-ամյա աստղի երկրպագուները շոկի մեջ էին նրա սպիտակ մազերի և հիվանդագին նիհարության պատճառով։ Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն։
Այս տարվա մարտ ամսին կլրանա դերասանուհու 58-ամյակը, բայց դրա հետ մեկտեղ նա պատրաստ է մրցել հոլիվուդյան ցանկացած երիտասարդ դերասանուհու հետ իր գեղեցկությամբ և թարմությամբ։ Թերևս սա ապացուցելու համար Շերոնը թղթակիցների առաջ հայտնվել էր առանց դիմահարդարման և հիանալի տեսք ուներ։
Շերոնը մասնակցում էր «Monster Jam» երեկույթին, որի համար որոշել էր չդիմել դիմահարդարներին և օգտագործել էր միայն շրթներկ։ Նրա լուսանկարներին նայելով՝ մի՞թե հնարավոր է հավատալ, որ նա գրեթե 60 տարեկան է։