Ռուբլու անկումը բացում է նոր հնարավորություններ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ռուսական բիզնեսը դիմադրել է Ռուսաստանում տնտեսական ճգնաժամին։ Այս կարծիքը նա արտահայտել է «Ռուսաստանի հիմքերը» ֆորումի ժամանակ «Փոքր բիզնեսը՝ ազգային գաղափար» անվանումով հայտարարության մեջ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
«Վերջին երկու տարիները բավականին բարդ էին տնտեսության համար, օբյեկտիվ դժվարությունները դրսևորվեցին տնտեսության բոլոր ճյուղերում, բայց պետք է նշել նաև, որ բիզնեսը, այդ թվում և՝ փոքր, դիմացավ»,- վստահորեն նշել է նախագահը։
Բացի այդ Պուտինը վստահաբար հայտնել է, որ ռուբլու անկումը և փոխարժեքի տարբերությունը հիանալի հնարավորություններ են բացում բիզնեսի համար, որոնցից պետք է անհապաղ օգտվել։
Նշենք, որ դոլարի փոխարժեքը անցել է 80 ռուբլուց, իսկ եվրոն մոտեցել է 88 ռուբլու։