Լավրովն անկեղծացել է, թե որտեղ է ինքը «հոգեպես հանգստանում»
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է, թե որտեղ է ինքը «հոգեպես հանգստանում»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Լեռնային Ալթայում անցկացնում եմ արձակուրդիս մի քանի օրերը, ինչը հնարավորություն է տալիս հոգեպես հանգստանալ»,-ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բացի այդ, Լավրովը խոսել է տարածաշրջանի յուրօրինակ բնության մասին և ուշադրություն է հրավիրել այնտեղ զբոսաշրջության ժամանակակից ենթակառուցվածքների ձևավորման անհրաժեշտությա վրա։