Հայաստանը ռուսաստանցիների համար հանգստի ոչ թանկ երկրների ցանկում է
Հայաստանը, Աբխազիայի ու Վրաստանի հետ ներառվել է մերձավոր արտասահմանի այն երկրների խմբում, որտեղ ռուսաստանցիները 2016 թվականին կարող են ցածր գնով լավ հանգստանալ: Այս մասին գրում է Sputnik-ը՝ հղում տալով Skyscanner զբոսաշրջային պարբերականի տվյալներին:
Հայաստանում մեկ օրվա համար, երկու անձը վճարում է ընդամենը 70 դոլար, իսկ Աբխազիայում և Վրաստանում, համապատասխանաբար, 65 և 80 դոլար:
Ամենաէժան ուղղություններից են Հարավ-Արևելյան Ասիայի երկրները: Այսպես, օրինակ՝ Հնդկաստանում և Ինդոնեզիայում երկու անձի համար հանգիստը կարժենա 40 դոլար:
Այդ երկրներից հետո ամենամատչելի երկրներից են համարվում Նեպալն ու Վիետնամը: Մեկ օրվա համար այդ երկրներում կարելի է ծախսել 45 դոլար, մի փոքր ավելի` Լաոսում ու Շրի-Լանկայում՝ 60 դոլար:
Դեպի Կամբոջա ուղևորությունը կարող է արժենալ 70 դոլար:
Ամենամատչելի եվրոպական երկրների ցանկում են Սերբիան, Բուլղարիան, Չերնոգորիան, Ռումինիան և Հունգարիան (70-85 դոլար):
Նշենք, որ վիճակագրության ժամանակ հաշվի չի առնվել թռիչքի գումարային չափը, քանի որ ՌԴ-ի համար տարբեր տարածաշրջաններում գները տարբեր են: