ՀՀ-ում դեսպանատների կայքերը զանգվածային հարձակման են ենթարկվել ադրբեջանցի հաքերների կողմից
ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում գրում է, որ ՀՀ դեսպանատների կայքերը ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման:
Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20֊ին նվիրված գործողությունները։ (Նախորդ հարձակկման ենթարկված կայքերի ցուցակը)։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։
Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից։
Հարձակման ենթարկված կայքերի ցանկը՝ այստեղ: