Ամալ Քլունին ցանկանում է պաշտպանել Խադիջա Իսմայլովայի շահերը ՄԻԵԴ-ում
Համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կստանձնի ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը:
Մարդու իրավունքների պաշտպանության գործերով հայտնի Ամալ Քլունին այս մասին հայտարարել է NBC հեռուստաալիքի եթերում:
Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության մասին Քլունին նշել է, որ առհասարակ, ամբողջ աշխարհում բացակայում է մարդկանց իրավունքների պաշտպանության համար համապատասխան որոշ գործառույթներ:
«ՄԱԿ-ում չկա ոստիկանություն, որը կհասներ իրավունքների պաշտպանությանն ու ստիպեր պետությանը կատարել իր պարտավորությունները»,- ասել է Ամալ Քլունին: