«Օսկար»-ի բոյկոտ միայն սպիտակամորթ թեկնածուների պատճառով (տեսանյութ)
LifeStyleԿինոռեժիսոր Սփայք Լին և դերասանուհի Փինքետ Սմիթը հայտարարել են, որ ներկա չեն լինի «Օսկար»-ին, քանի որ այս տարի ևս նոմինացված են միայն սպիտակամորթներ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Սփայք Լին Instagram-ի իր էջում գրել է, որ չի կարող այս տարի աջակցել միջոցառմանը։ Ուիլ Սմիթի կինը՝ դերասանուհի Ջադա Փինքեթ Սմիթը Facebook-ի իր էջում տեսահաղորդագրություն է տեղադրել, որում նշում է, որի այս տարի չի մասնակցի միջոցառմանը։