Խոսքեր չունեմ. միայն ցավ. Հրաչուհի Ութմազյան
Հեռուստահաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ֆեյսբուքյան իր էջում, արտահայտվելով Արամի 30 հասցեում գտնվող Հին Երևանի մի մասնիկը կազմող շինության ավերման մասին, գրել է. «Խոսքեր չունեմ։ Միայն ցավ։ Ո՞ւր ենք տանելու մեր երեխաներին՝ Հին Էրիվանի գոնե մի մասնիկը ցույց տալու։ Մի՛ սպանեք քաղաքս, մի՛ սպանեք նրա հոգին։ Քանդելուց հեշտ բան չկա։ Գուցե փորձեք կառուցե՞լ։ Գոնե մի անգամ։ Բայց կառուցել իսկապես»։