Թուրքիան լրագրողներին դրդում է ինքնագրաքննության. ձերբակալված լրագրողներ
Երկու հայտնի թուրք լրագրող, որոնք գտնվում են բանտարկության մեջ, հայտարարել են, որ իրենց ձերբակալությունը նախազգուշացում է մյուս ԶԼՄ-ների համար։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Կան Դունդարը և նրա գործընկեր Էրդեմ Գուլը կասկածվում են լրտեսության մեջ։
Նրանց մեղադրանք են ներկայացրել այն հրապարակումից հետո, ըստ որի թուրքական հատուկ ծառայությունները զենք են մատակարարում Սիրիայում իսլամիստ զինյալներին։
Բանտից գրված հայտարարության մեջ նրանք հաստատում են, որ իրենց ձերբակալություններով իշխանությունները ուզում են լրագրողներին դրդել ինքնագրաքննության։
Թուրքական իշխանությունները հերքում են գործի քաղաքական մոտիվները։