Ռուսաստանի օդուժը ոչնչացրել է դեպի Թուրքիայի սահման շարժվող 23 նավթային ավտոցիստեռն
Ռուսաստանի օդուժը ոչնչացրել է դեպի Թուրքիայի սահման շարժվող 23 նավթային ավտոցիստեռն։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին։
Ըստ նրա, ավիահարվածների ընթացքում ոչնչացվել է նաև սիրիական Ռաքքա պրովինցիայի նավթարդյունահանման կայանը։
«Ահաբեկիչների հանցավոր եկամուտների աղբյուրների ոչնչացմանն ուղղված գործողությունների ընթացքում վերջին 4 օրվա ընթացքում Ռաքքայում ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են պայթուցիկ քսայուղերի խոշոր պահոց և նավթարդյունահանման կայան»,- նշել է Կոնաշենկովը։
Ավելի վաղ հաղոդվել է, որ ռուսական ավիացիան 4 օրվա ընթացքում Սիրիայում իրականացրել է ավելի քան 150 ռազմական թռիչք։