Հրաչ Քեշիշյանն ու Լիլիթ Ավետիսյանը՝ Ավո Ադամյանի հետ համագործակցության և «Դաժան է սերը» տեսահոլովակի նկարահանման ընթացքի մասին (բացառիկ լուսանկարներ)
Ինչպես հայտնել էինք, հունվարի 15-ին Ավո Ադամյանը հանդիսատեսի դատին հանձնեց իր «Դաժան է սեր» տեսահոլովակը: Երգչի միկրոբլոգում երգի և տեսահոլովակի հետ կապված գրված կարծիքները բացառապես դրական են, օգտատերերից շատերն անգամ խոստովանել են, որ տեսահոլովակը դիտելիս արտասվել են:
Թե ինչպես են ընթացել նկարահանման աշխատանքները, և թե արդյոք արդարացել են ռեժիսորի սպասելիքները, Operativ.am-ի թղթակիցը զրուցել է տեսահոլովակի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի և հերոսուհու՝ Լիլիթ Ավետիսյանի հետ:
Այն հարցին, թե հնարավոր է ռեժիսորը «Դաժան է սերը»-ը մի օր դարձնի իր ֆիլմերից մեկի սաունդթրեքը, Հրաչ Քեշիշյանը նշեց, որ տեսահոլովակն առանձին կյանք ունի և կապրի իր կյանքով։
Խոսելով երգչի հետ համագործակցության մասին՝ ռեժիսորն ու հերոսուհին ասացին, որ Ավոյի հետ աշխատելը շատ հեշտ և հաճելի է եղել:
«Շատ հետաքրքիր ու հաճելի էր Ավոյի հետ համագործակցությունը։ Կարծում եմ մեծ պոտենցիալ ունի և դեռ շատ հետաքրքիր կերպարներ կարող է ստեղծել»,-ասաց Հրաչ Քեշիշյանը:
Նկարահանման ժամանակ առաջացած դժվարություններից ռեժիսորը նշեց միայն ցուրտն ու այն տեսարանները, որոնք դերասանները ստիպված են եղել խաղալ անձրևի տակ:
«Քանի որ էությամբ ուրախ մարդ եմ, մեծ դժվարությամբ էի զսպում ժպիտս անգամ այն պահին, երբ պետք է ուշաթափվեի: Հետաքրքիր պահեր շատ են եղել»,-նշեց տեսահոլովակի հերոսուհի Լիլիթ Ավետիսյանը:
Մասնագիտությամբ բանասեր Լիլիթը, չնայած դերասանական կրթություն չունենալուն, չի վախեցել պատասխանատվությունն իր ուսերին կրել, քանի որ ի սկզբանե իմացել է, որ աշխատելու է պրոֆեսիոնալ թիմի հետ:
Opertiv.am-ը շնորհավորում է ստեղծագործական թիմին և տեսահոլովակին մաղթում երկար կյանք: