Շնորհակալ եմ Ֆրանսիայի հայերին. Մարտին Մկրտչյան
Երգիչ Մարտին Մկրտչյանն Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել հունվարի 16-ին Փարիզում կայացած իր մենահամերգին ներկա գտնվողներին:
«Շնորհակալ եմ Ֆրանսիայի հայերին, մասնավորապես՝ Փարիզում կայացած իմ մենահամերգին ներկա բոլոր հայերին՝ առաջին իսկ վայրկյանից ջերմ ընդունելության համար: Սա այս տարվա իմ առաջին մենահամերգն էր, և որի լավ ընթացքն ինձ մեծ ուժ հաղորդեց հունվարի 31-ին ԱՄՆ-ում կայանալիք իմ մեծ մենահամերգին ավելի վստահ ներկայանալու համար: Համբուրում եմ բոլորիդ և սիրով սպասում ԱՄՆ-ում և մնացած բոլոր այլ երկրներում կայանալիք իմ մենահամերգներին»։