Ադրբեջանի ԱԳՆ-ն ներում է շնորհել ռուս մասոնին և հանել «սև ցուցակից»
Ադրբեջանի ԱԳՆ-ն ներում է շնորհել ռուս քաղաքական գործիչ Անդրեյ Բոգդանովին: Այս մասին հայտնում է APA-ն:
Ռուսաստանի քաղաքացի, Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության առաջնորդ, ռուսական մասոնական ժողովարանի մեծն մագիստրոս Անդրեյ Բոգդանովը նամակով դիմել էր Ադրբեջանի ԱԳՆ-ին և խնդրել իր անունը հանել Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակից»:
Բոգդանովի դիմումը քննվել է համապատասխան կարգով: Որոշում է կայացվել նրա անունը հանել «սև ցուցակից»