Ադրբեջանը 20% պարտադիր վճար է սահմանում 50.000 դոլորը գերազանցող արտասահմանյան փոխանցումների համար
Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են 20%-ի պարտադիր վճար սահմանել արտերկիր դրամական փոխանցումների համար, որոնց գումարը գերազանցում է 50 հազար դոլարը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Trend-ին և Ադրբեջանի ԿԲ-ի ղեկավար Էլման Ռուստամովի կատարած հայտարարությանը:
«Արժութային կարգավորման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ այս միջոցը չի տարածվի այն փոխանցումների վրա, որոնք կապված են բուժման, կրթության, դատարանի և երկրի իրավապահ մարմինների որոշումների իրագործման ծախսերի հետ։
Ինչպես նաև պարտադիր վճար կսահմանվի արժույթի նկատմամբ, որը երկրից դուրս է բերվում որպես ուղղակի ներդրում՝ արժեթղթերի և անշարժ գույքի ձեռքբերման համար։