Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 130 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի օդանավակայանները առատ ձյան պատճառով մեծ թվով չվերթներ չեղյալ են հայտարարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 130-ի ավելի չվերթ, իսկ 17-ը՝ հետաձգվել:
«Դոմոդոդովո»-ում չեղյալ է հայտարարել 6 և հետաձգվել 12 չվերթ:
«Վնուկովո»-ում չեղյալ է հայտարարվել 2 և հետաձգվել 1 չվերթ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվաում առատ ձյուն կտեղա: Այս պահին այն շարունակում է տեղալ: