Երկարակեցության 3 գաղտնիք՝ հյութ, այգեգործություն և միս
Գիտնականները հայտնաբերել են կյանքի տևողությունը երկարացնող 3 գործոն:
Մեկ բաժակ վիտամինացված հյութ, այգեգործություն և միս ընթրիքին՝ ահա այն ամենը, ինչն անհրաժեշտ է սկսնակ երկարակյացներին: Այս գործոնների համադրությունը կօգնի 65-ն անց մարդկանց ազատվել ավելորդ քաշից, ամրացնել մկաններն ու ավելացնել մամնի ճկունութունը:
Վիտամիններով հարուստ բնական հյութն օգնում է օրգանիզմն ապահովել անհրաժեշտ էներգիայով ֆիզիկական վարժություններ կատարելիս: Իսկ պրոտեիններով հարուստ սնունդը (միս) նպաստում է առողջ մկանների ձևավորմանը:
Այս եզրակացնությունն արվել է մի հետազոտության հիման վրա, որին մասնակցել է 65-92 տարեկան 80 մարդ: Կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խումբը պահպանում էր սովորական սննդակարգ և կատարում էր ֆիզիկական վարժություններ, իսկ երկրորդ խմբի սննդակարգի մեջ ընդգրկել էին նաև բնական հյութ և միս:
3 ամիս անց բոլոր կամավորներն իրենց ավելի լավ էին զգում, սակայն երկրորդ խմբի մասնակիցներն ավելի շատ կիլոգրամներից էին ազատվել, դարձել էին ավելի ճկուն և ուժեղ: