Բառապաշարս չի հերիքում, որ արտահայտեմ իմ սերը քո նկատմամբ. Գրիգոր Դանիելյանի շնորհավորանքը՝ կնոջը
Դերասան Գրիգոր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ կյանք, սիրտ, արև, ջերմություն, իմաստ, ամեն ինչ: Բառապաշարս չի հերիքում, որ արտահայտեմ իմ սերը քո նկատմամբ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ դու ես իմ կեսը, ավելի ճիշտ կլինի ասել ամբողջը։ Դու իմ կյանքի բեկումն ես, իմ սրտի միակ բնակիչը, իմ շնչառական ապարատը։ Ուզում եմ, որ միշտ ժպտաս, որ ես ապրեմ։
Սիրում եմ քեզ, շնորհավոր ադամանդ»: