Համերգի լավ ընթացքն ինձ մեծ ուժ հաղորդեց. Մարտին Մկրտչյանը Փարիզի մենահամերգից տեսանյութ է հրապարակել
Երգիչ Մարտին Մկրտչյանն Instagram-ի իր էջում դրվագ է հրապարակել փարիզյան հունվարի 16-ին կայացած համերգից ու գրել.
«Շնորհակալ եմ Ֆրանսիայի հայերին, մասնավորապես՝ Փարիզում կայացած իմ մենահամերգին ներկա բոլոր հայերին՝ առաջին իսկ վայրկյանից ջերմ ընդունելության համար:
Սա այս տարվա իմ առաջին մենահամերգն էր, և որի լավ ընթացքն ինձ մեծ ուժ հաղորդեց հունվարի 31-ին ԱՄՆ-ում կայանալիք իմ մեծ մենահամերգին ավելի վստահ ներկայանալու համար:
Համբուրում եմ բոլորիդ և սիրով սպասում ԱՄՆ-ում և մնացած բոլոր այլ երկրներում կայանալիք իմ մենահամերգներին»: