Ծննդկանի փորում սավան մոռացած հայ բժշկուհուն հեռացրել են աշխատանքից
Ինչպես արդեն հայտնել ենք, Պետերբուրգում բժիշկները սավանը մոռացել են ծննդկանի փորում: Ավելի ուշ ներկայացրել էինք, որ ռուս ծննդկանը պատմել է, թե ինչպես է հայ բժշկուհին սավանը թողել իր փորում: Ծննդկանի փորում սավան մոռացած բժիշկը հայ է եղել՝ գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը:
Հայ վիրաբույժն ու նրա բուժքույրը սավանը կնոջ փորում մոռանալու համար հեռացվել են աշխատանքից՝ Պավլովի անվան բուժկենտրոնից: Այսպիսի որոշում է կայացրել Առողջապահության կոմիտեն: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
«Հանձնաժողովի որոշմամբ աշխատանքից հեռավել է բժշուհին, ով կատարել է վիրահատությունը, և նրա բուժքույրը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սավանն ունեցել է 2,5 մետր երկարություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: