Էրդողանը վիրավորանքի համար դատի է տվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորանքի համար դատի է տվել Ժողովրդա-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քլիչդարօղլուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը, մեկնաբանելով գիտնականների ձերբակալությունները, ովքեր քննադատել են քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունները, Էրդողանին բռնապետ է անվանել:
Թուրք առաջնորդը Քլիչդարօղլուն մեղադրել է «բացահայտ վիրավորանքի» մեջ: Գործակալությունը նշել է, որ Թուրքիայում նախագահին վիրավորելը հանցագործություն է համարվում, որի համար հնարավոր է ազատազրկվել երկուսից չորս տարով: