Անդրեյ Գայդուլյանը դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկար)
Հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանը, ով քաղցկեղ ունի, կրկին վերադարձել է Գերմանիա՝ բուժման կուրսեր անցնելու: Վերջերս դերասանը քիմիաթերապիայի երկրորդ կուրսն է անցել և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Դերասանը, սակայն, չի շտապում Ռուսաստան վերադառնալ: Անդրեյը որոշել է որոշ ժամանակով մնալ Գերմանիայում, որպեսզի մոտ լինի իրեն բուժող բժիշկներին:
«Անդրեյը Գերմանիայում կմնա ևս մի քանի ամիս և միայն այն բանից հետո, երբ բժիշկները կհաստատեն, որ վերականգնողական բուժումը հաջող է անցել, կգնա տուն»,- պատմել է դերասանի ծանոթը:
Բուժումից հետո Գայդուլյանն իրեն ավելի լավ է զգում: Այժմ Անդրեյն ու նրա սիրած աղջիկը՝ Դիանա Օչիլովան, հյուրանոցում են ապրում, սակայն մտածում են Գերմանիայում բնակարան վարձակալելու մասին: