Ամերիկացի դերասանը հարևանին սպանել է սրով
Ամերիկացի հայտնի դերասան Ռիկարդո Մեդինա կրտսերը ձերբակալվել է Լոս Անջելեսում: Այս մասին գրում է Starslife.ru-ն՝ հղում տալով «Entertainment Weekly»-ին:
Դերասանի և հարևանի միջև աղջկա պատճառով վիճաբանություն է սկսվել: Ռիկարդոն ձեռքի տակ ընկած սրով հարվածել է նրան:
Նա վախեցած զանգահարել է շտապօգնություն, սակայն բժիշկներն ասել են, որ տղամարդն արդեն ահացած է:
«Ես շատ եմ ցավում տեղի ունեցածի համար: Ուրախ եմ, որ այս պահին ազատության մեջ եմ, բայց իմ սիրտը նրա հարազատների հետ է այժմ»,- ասել է դերասանը: