Ռուսաստանյան պատվիրակությունը հրաժարվել է ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում մասնակցության հայտ ներկայացնել
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ռուսաստանյան պատվիրակությունը հրաժարվել է ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում մասնակցության հայտ ներկայացնել: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Մենք ձեռնպահ կմնանք ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին մասնակցելու դիմում ներկայացնելուց»,-ասել է նա:
Ավելի վաղ, այդ մասին հայտարարվել է Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի, եվրասիական ինտեգրման հարցերով ղեկավար Լեոնիդ Սլուցկին: