Թուրքիան կրակ է բացել Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ
Թուրք զինվորականները բազմակի հրթիռային կայաններից կրակ են բացել Սիրիայում զինյալների այն դիրքերի ուղղությամբ, որտեղից ռումբ էր նետվել Կիլիս նահանգի դպրոցի վրա։ Այս մասին հաղորդում է Lifenews-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին և ռազմական աղբյուրին։
Այսօր Թուրքիայի Կիլիս նահանգի միջնակարգ դպրոցի շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ մահացել է երկու մարդ, ևս երկուսը՝ վնասվածքներ ստացել։
Ըստ «Reuters»-ի՝ դպրոցի ուղղությամբ կրակ է բացվել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերից։