Դևիդ Բեքհեմն ու Վիկտորիա Բեքհեմը հարևանների կյանքը դժոխքի են վերածել
Դևիդ Բեքհեմն ու նրա կինն արդեն երկար ժամանակ է զբաղված են իրենց առանձնատան շինարարական աշխատանքներով: Շինարարական աշխատանքները չեն դադարեցվել անգամ Սուրծննդյան տոներին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Ողջ ընթացքում շինարարական աղմուկը, աղբն ու տեխնիկան հարևանների կյանքը դժոխքի է վերածել:
Շինարարական խնդիրներից բացի, հարևաններն արդեն հոգնել են նրանց երկրպագուներից, ովքեր ամեն վայրկյան առանձնատան մոտ են հավաքվում, որպեսզի տեսնեն աստղային զույգին:
Հարևաններն ամուսիններին սպառնացել են համաատասխան վարչություն դիմել, սակայն Դևիդ Բեքհեմն ասել է, որ ամեն բան արվում է օրենքի և բոլոր չափանիշների համաձայն: