Երկրորդ անգամն ուշ թե շուտ պետք է լիներ. Նարեկ Մակարյանն իր և Ժաննա Բուտուլյանի մեծ գաղտնիքի մասին
Ինչպես հայտնել էինք, դերասանուհի ժաննա Բուտուլյանը ֆեյսբուքում իր էջում իր և երգիչ Նարեկ Մակարյանի գաղտնիքի մասին տեսանյութ էր հրապարակել:
Operativ.am-ի թղթակիցը գաղտնիքի մասին մանրամասներ իմանալու նպատակով խոսել էր դերասանուհու հետ, ով միայն ավելացրել էր, որ գաղտնիքը կբացահայտվի փետրվարին:
Մեր թղթակիցը տեսանյութի հետ կապված զրուցել է նաև երգիչ Նարեկ Մակարյանի հետ, ով ևս չցանկացավ մանրամասներ հայտնել գաղտնիքի մասին:
«Առաջին»-ի մասին հարցին, երգիչը պատասխանեց. «Առաջին հանդիպումը եղել է մի քանի ամիս առաջ, և մենք հասկացանք, որ ուշ, թե շուտ լինելու է երկրորդ հանդիպումը»
Նշենք, որ Ժաննա Բուտուլյանն ու Նարեկ Մակարյանը միմյանց ճանաչում են մոտ 2 տարի: