Ժաննա Բուտուլյանը՝ իր և Նարեկ Մակարյանի մեծ գաղտնիքի մասին
Երեկ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա խոսում է իր և երգիչ Նարեկ Մակարյանի գաղտնիքի մասին:
Տեսանյութում Նարեկն ավելացնում է, որ շատ մեծ գաղտնիքի մասին է խոսքը:
Իմանալու համար, թե խոսքն ինչ գաղտնիքի մասին, Operativ.am-ի թղթակիցը զրուցեց դերասանուհու հետ:
«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, միայն կասեմ այն, ինչ ասվում է տեսանյութում»,-ասաց դերասանուհին:
Այն հարցին, թե երբ կբացահայտվի գաղտնիքը, Ժաննան ասաց, որ հանրությունն այդ մասին կիմանա փետրվարին:
Դերասանուհին չցանկացավ նաև փակագծերը բացել, թե երբ և ինչ, անձնական, թե գործնական էր եղել առաջին անգամ: