Ռուսաստանում տագնապի ազդանշանով բարձրացվել են «Իսկանդեր- Մ» համակարգերը
Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի շրջանում տագնապի ազդանշանով բարձրացվել են «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերը, ինչն արվել է մարտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով: Այս մասին գրում է Korrespondent.net-y:
«Կիրակի լույս երկուշաբթիի գիշերը «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերը բարեհաջող իրականացրել են ուսումնամարտական առաջադրանքները, ինչից հետո դրանք ուղղություն են վերցրել դեպի Օրենբուրգում գտնվող Տոցկոյե շրջանի պոլիգոնի նշանակման կետը»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: