Ստամբուլում պայթյունների մեջ մեղադրվում է 16 մարդ
Թուրքիայում 16 մարդ կանգնել է դատարանի առջև։ Նրանց մեղադրում են հունվարի 12-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների մեջ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Թուրքիայի Սուլթան Համիդ հրապարակում մահապարտի պայթյունի հետևանքով մահացել էր 10 մարդ։ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմաշը հայտարարել էր, որ մահացածների մեծ մասը արտասահմանցիներ էին։
Նա նաև հայտարարել է, որ մահապարտը Սիրիայի քաղաքացի էր՝ ծնված 1988 թ-ին։
Ըստ մեղադրանքի, 16 մարդիկ համարվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ, որի վրա էլ թուրքական իշխանությունները բարդել են պայթյունների պատասխանատվությունը։
Նշվում է, որ մեղադրյալները Սիրիայից են։