Լիլիթ Կարապետյանը Մոսկվայում տեսահոլովակ կնկարահանի իր «Քեզ հետ» երգի հիման վրա
Լիլիթ Կարապետյանը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել իր «Քեզ հետ» երգի հիման վրա։ Այս նապատակով երգչուհին նախատեսում է մեկնել Մոսկվա՝ այնտեղ տեսահոլովակը նկարահանելու։
Այս մասին տեղեկանում ենք Instagram-ի՝ Լիլիթի էջից։
«Տեսնելով իմ սիրելի երկրպագուների, ընկերների, բարին կամեցողների դրական արձագանքը՝ ասեմ, որ մի քանի օրից մեկնելու եմ Մոսկվա, որպեսզի իմ վաղեմի և սիրելի ընկերոջ Տարոն Պողոսյանի հետ նկարահանեմ «Քեզ հետ» երգի տեսահոլովակը»,- գրում է երգչուհին իր բլոգում:
Հիշեցնենք, որ Լիլիթը երգն առաջին անգամ ներկայացրել էր «Տաշի շոու»-ի ժամանակ։