Մաքսիմի երկրպագուները չեն ճանաչել երգչուհուն դեմքի ֆոտոշոփի պատճառով (լուսանկար)
32-ամյա երգչուհի Մաքսիմը Instagram-ի իր հետևորդներին շնորհավորել է Հին Նոր տարվա կապակցությամբ և հրապարակել մի լուսանկար, որտեղ մուգ կապույտ երեկոյան զգեստով է ամանորյա տոնածառի կողքին։
Սակայն ոչ բոլոր երկրպագուներն են հավանել երգչուհու լուսանկարը։ Հետևորդների մեծամասնությունը Մաքսիմին պարզապես չի ճանաչել, քանի որ չափից շատ արված ֆոտոշոփի պատճառով երգչուհին անճանաչելիորեն փոխվել է։