Եթե ցանկանում եք պահպանել Ձեր հարաբերությունները՝ լռեք. Եվա Ռիվաս
Երգչուհի Եվա Ռիվաս Instagram-ի իր միկրոբլոգում երկար լռությունից հետո այսօր առաջին լուսանկարն ու գրառումն է կատարել. «Արդեն վաղուց ես ինձ ցույց չեմ տվել: Եթե անկեղծ, ամեն ինչ փոխվել է իմ ներսում։ Չգիտեմ, թե ինչու եմ ամեն ինչ թաքցնում: Բայց, կարծում եմ, մեկը մյուսից կախված չէ: Փոխվել է նաև իմ հոգեվիճակը: Ես չեմ ցանկանում ցույց տալ, թե ինչ եմ անում, որտեղ և ում հետ: Միգուցե դա լավ է։ Վերջապես ես հասկացա, որ պետք չէ, չի կարելի ոչ ոքի ոչ մի բանի մասին պատմել։ Եվ հանկարծ, ամեն ինչ լավ է, հանգիստ, քաղցր: Եթե ցանկանում եք պահպանել Ձեր հարաբերությունները՝ լռեք»: