Եզակի դեպք. Անջելինա Ջոլին ֆիլմի պրեմիերային մինի զգեստով է ներկայացել (լուսանկարներ)
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Կոնգ-ֆու Պանդա 3» ֆիլմի պրեմիերան, որի աշխատանքներին իր մասնակցությունն է ունեցել նաև հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին: Այս մասին հայտնում է Ru.hellomagazine.com-ը:
Աստղերը ներկա են եղել ֆիլմի պրեմիերային, որպեսզի ֆիլմն անձամբ ներկայացնեն հանդիսականների դատին:
ԶԼՄ-ների մեծագույն ուշադրությունն է գրավել Անջելինա Ջոլին, ում հագին սև մինի զգեստ է եղել: Դա բնորոշ չէ դերասանուհուն: Նա հազվադեպ է հագնում կարճ զգեստներ: Առօրյա կյանքում Ջոլին նախընտրում է տաբատներ, իսկ միջոցառումներին՝ երկար զգեստներ:
Բավական է միայն, որ դերասանուհին ցուցադրի իր ոտքերը, և երկրպագուները սկսում են խիստ անհանգստանալ՝ Անջելինա Ջոլիի չափազանց նիհար լինելու պատճառով: