Թուրքիայում 100 մարդ թունավորվել է քիմիկատներից
Թուրքիայի հյուսիսում՝ Չանքիրի նահանգի Շաբանեզիու շրջանում՝ գուլպաներ արտադրող գործարանում, տետրահիդրոտեոֆենին անունով քիմիական նյութի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Haberturk»-ին:
Ինչպես հաղորդվում է, արտահոսքի հետևանքով թունավորվել է գործարանի շուրջ 100 աշխատակից:
Այս պահին գործարանը փակ է:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կատարում է անհրաժեշտ գործողությունները՝ տարածքը մաքրելու նպատակով: