Թուրք ցանցահենները կոտրել են Իսրայելում ՌԴ-ի դեսպանության կայքը
Թուրք ցանցահենները, ովքեր իրենց «Börteçine Siber»-ի խումբ են անվանում, կոտրել են Իսրայելի ռուսաստանյան դեսպանության կայքը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Համակարգչային ավազակներն իրենց արարքի մասին հայտնել են ֆեյսբուքյան էջում:
Այս պահին Ռուսաստանի Դաշնության դեսպանության պաշտոնական կայք մտնելիս բերվում է «Սխալ է 403» գրությունը: Սակայն Google-ի պահպանած արխիվում երևում է, որ ցանցահենները կայքում տեղադրել են Թուրքիայի դրոշի, ինչպես նաև Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համակարգչային թուրք ավազակները հաստատել էին, որ կոտրել են Instagram-ի ՌԴ-ի Զանգվածաին հաղորդակցության և կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովի էջը: Ցանցահեններն այդ էջում սադրիչ լուսանկարներ էին հրապարակել, որոնք բուռն քննադատությունների տեղիք էին տվել: