Շվեյցարիան հանել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Շվեյցարիան ժամը 12:00-ից հանել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով երկրի դաշնային խորհրդի հաղորդագրությանը:
«Ինչպես և հայտարարվել էր 2015 թվականի հոկտեմբերի 21-ին, Շվեյցարիայի՝ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կհանվեն ՄԱԿ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների հետ միաժամանակ: Դաշնային խորհուրդը վերանայել է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իր վերաբերմունքը: Նոր օրենսդրությունն ուժի մեջ կմտնի հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրալիան մոտ օրերս կհանի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: