Ջեյ Լոն և Փերիս Հիլթոնը զուգընկերների հետ Վեգասի գիշերային ակումբներից մեկի բացմանը (լուսանկարներ)
Շշուկներ կան, որ Ջեյ Լոի նախկին ամուսին Մարկ Էնթնիի անձնական կյանքում ամեն ինչ այդքան հարթ չէ, փոխարենը ամեն ինչ լավ է Ջեյ Լոյի անձնականում: Երգչուհին իր երիտասարդ ամուսնու՝ Կասպեր Սմարթի հետ միասին մասնակցել է Լաս-Վեգասի գիշերային ակումբներից մեկի բացմանը: Ջեյ Լոն ներկայացել է սև, կարճ հագուստով, ամբողջ երեկոյի ընթացքում փայլել է իր գեղեցկությամբ և շատ երջանիկ տեսք ունեցել: Բացի Ջեյ Լոյից, ակումբի բացմանը ներկա է եղել նաև Փերիս Հիլթոնը` նույնպես զուգընկերոջ ուղեկցությամբ: