Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է վերադառնալ «Spice Girl» (լուսանկար)
Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է վերադառնալ «Spice Girl» խումբ: 90-ականների աղջիկների ամենահայտնի խմբի համաշխարհային տուրը կանցնի առանց Բեքհեմի: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Խումբը որոշել է միավորվել իրենց 20-ամյակի առթիվ: Արդեն 20 տարի է, ինչ գոյություն ունի խմբի առաջին՝ «Wannabe» երգը: Աղջիկները պատրաստվում են այդ առթիվ համաշխարհային տուր կազմակերպել: Նրանք, սակայն, հյուրախաղերի կմեկնեն առանց Վիկտորյայի: Բեքհեմի որոշման մասին հայտնել է նրա ներկայացուցիչը:
ԶԼՄ-ները հաղորդում են, որ աստղը խիստ զբաղված է իր կարիերայով և ընտանիքով, դրա համար էլ չի կարող հանուն հյուրախաղերի զոհաբերել ամենքին և ամեն ինչը, ինչի համար աշխատել է այսքան տարի:
Պարզվում է՝ Վիկտորյան խմբի միակ անդամն է, ով վերամիավորման և համաշխարհային տուրի գաղափարն անհետաքրքիր է համարում: