Ռուս-մոնղոլական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ռուս-մոնղոլական սահմանին Տուվայի տարածքում 3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс»-ին:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ սեյսմիկ ցնցման կոորդինատները գտնվել են հյուսիսային լայնության 51.81աստիճանի ուղղությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է Կիզիլ քաղաքից 233կմ. հեռավորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չի հաղորդվում: