Իրանի հետ միջուկային համաձայնագրի իրագործումը մոտենում է ավարտին
Իրանի հետ միջուկային պայմանագրի իրագործումը, որի արդյունքում կհանվեն Թեհրանի հանդեպ կիրառվող միջազգային սանկցիաները, մոտենում է ավարտին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Այս մասին գործակալությանն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը։ Նա նաև հավելել է, որ ավարտին մնացել են միայն «մի քանի տեխնիկական հարցեր»։
«Չկա ոչ մի հետաձգում, բայց դեռևս մնացել են մի քանի տեխնիակական հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն»,- նշել է նա։
Նա նաև հաղորդել է, որ պայմանագրի իրագործումը «ոչնչով կապված չէ» Իրանում ամերիկյան 4 բանտարկյալների ազատ արձակման հետ։
Նշենք, որ Իրանում ազատ են արձակել 4 բանտարկյալների, որոնք ունեին և ամերիկյան, և իրանական քաղաքացիություն։ Իր հերթին, ԱՄՆ-ում ազատ են արձակվել 7 իրանցի բանտարկյալներ։