2015 թ-ի ֆիլմերից ամենաշատ հանդիսատեսն ունեցել է «Սիրո գործակից» ֆիլմը
Հումորիստ, դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ։ Վերջնական հաշվարկներից հետո հաստատվեց, որ 2015թ.-ին մեծ էկրաններ բարձրացած բոլոր հայկական ֆիլմերից ամենաշատ հանդիսատեսն ունեցել է մեր` «Սիրո գործակից» ֆիլմը: Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին ու շնորհակալություն հայտնում բոլորին, ովքեր մեր կողքին են եղել այս հաղթական ճանապարհին»։