Սելին Դիոնի եղբայրը ևս մահացել է քաղցկեղից
Սելին Դիոնի եղբայրը՝ Դանիել Դիոնը, մահացել է քաղցկեղից 59 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Le Journal De Montreal»-ին։
Երգչուհու ավագ քույրը՝ Կլոդետը, հաղորդել է, որ իրենց եղբայրը տաղանդավոր երաժիշտ էր։
«Երաժշտության ստեղծումը նրան իսկապես երջանիկ էր դարձնում։ Իմ եղբայրը սոխակի ձայն ուներ»,- նշել է նա։
Դանիելը մահացել է ընտանեկան միջավայրում։ Նա Դիոնների ընտանիքի 14 երեխաներից 8-րդ էր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը՝ Ռենե Անժելիլը ևս մահացել է քաղցկեղից։