Առաջին կադրը. Քիրա Նայթլին մարմնավորում է Կոկո Շանելին
Մոտ մեկ ամիս առաջ արդեն հայտնի էր, որ "Chanel" նորաձևության տան գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կառլ Լագերֆելդը կրկին նստել է ռեժիսորական աթոռին և նկարահանում է ֆիլմ Կոկո Շանելի մասին՝ նվիրված այս բրենդի 100-ամյակին: 1913 թվականին բացվեց առաջին "Chanel"-ի բուտիկը: «Once Upon A Time» ֆիլմում Կոկո Շանելին մարմնավորելու է Քիրա Նայթլին, ով միաժամանակ հանդիսանում է Coco Mademoiselle բուրմունքի դեմքը: Կառլ Լագերֆելդի «Once Upon A Time» ֆիլմն արդեն ընթացքի մեջ է, այն կցուցադրվի մայիսի 7-ին Սինգապուրում, որտեղ տեղի կեունենա նաև Chanel-ի հերթական ցուցադրությունը: