Լեոնարդո Դի Կապրիոն Պուտինի դերը խաղալու ցանկություն է հայտնել
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գերմանական թերթին տված հարցազրույցում ասել է, որ մեծ սիրով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը կխաղար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դերասանն ասել է, որ մի քանի տարի առաջ, սիբիրյան վագրերի պաշտպանության վերաբերյալ Պետերբուրգում տեղի ունեցած ֆորումի ժամանակ անձամբ հանդիպել է Պուտինին:
«Ես ու Պուտինը խոսել ենք ընդամենը այդ գիշատիչ կենդանիներին պաշտպանելու մասին: Մեր հանդիպումը քաղաքական բնույթ չի կրել»,- ասել է Լեոնարդո Դի Կապրիոն:
Նա նշել է, որ հիացած է Ռուսաստանի պատմությունով:
«Ես սիրով նաև Լենինի դերը կխաղայի: Կարծում եմ ՝ Ռուսաստանը շատ ֆիլմեր պետք է ունենա»,-ասել է դերասանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում ապրում է Լեոնարդո Դի Կապրիոյի նմանակը: