Սելին Դիոնի ամուսինը մահացել է քաղցկեղից (լուսանկարներ)
Սելին Դիոնն իր երկրպագուներին տխուր լուր է հայտնել: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղցկեղից մահացել է իր ամուսինը՝ Ռենե Անջելիլին: 73-ամյա պրոդյուսերը մահացել է քաղցկեղի դեմ երկար և տանջալից պայքարից հետո:
Ամուսինները ծանոթացել են դեռևս 1980 թվականին: Այդ ժամանակ պրոդյուսերը 38 տարեկան էր, իսկ Սելին Դիոնը՝ ընդամենը 12: Նրանց միջև սիրային հարաբերությունները, սակայն, սկսել են 1987թ-ից, իսկ ամուսնությունը տեղի է ունեցել 1994 թվականին՝ Մոնրեալում:
Ռենեի հետ երգչուհին ապրել է 21 տարի և երեք երեխա է պարգևել նրան: