Ադրբեջանցի ֆուտբոլիստները գործադուլ են հայտարարել և աշխատավարձ պահանջել
Ադրբեջանական «Խազար-Լյանկյարան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են մարզվել, քանի որ արդեն երեք ամիս է, ինչ նրանք աշխատավարձ չեն ստացել: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Qafqazinfo»-ին:
Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստները հայտնել են, որ նրանք չեն մարզվի և չեն մասնակցի չեմպիոնատին, մինչև որ իրենց չվերադարձնեն աշխատավարձերի կուտակված պարտքը:
Երկու օր առաջ հրաժարական է տվել ակումբի գլխավոր մարզիչ Յունիս Գուսեյնևը: Նաև ՖԻՖԱ-ն պարտավորեցրել է «Խազար-Լյանկյարան» ակումբին մինչև հունվարի 22-ը հաշիվները մաքրել բուլղարացի Գալին Իվանովի հետ, այլապես ակումբը կզրկվի ֆուտբոլիստների տրանսֆեր կատարելու իրավունքից: