Ամուսինս ինձ միշտ համեմատում է Գուրչենկոյի հետ. Նելի Կոբզոն
Հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի կինը, ով 45 տարի երջանիկ կյանք է վարել երգչի հետ, խոսել է ամուսնու և Գուրչենկոյի հարաբերությունների մասին: Այս մասի գրում է Rambler.ru-ն:
«Երջանկահիշատակ Լյուդմիլա Գուրչենկոն հաճախ էր գալիս մեր տուն: Ամուսինս միշտ բոլորին համեմատում էր նրա հետ: Սկզբում ես ինձ վատ է զգում նրա՝ Գուրչենկոյի մասին այդքան շատ խոսելուց, հետո արդեն սովորական դարձավ»,-ասել է երգչի կինը:
Տարիներ անց, երբ Գուրչենկոն և Կոբզոնի կինը կրկին հանդիպել են, Գուրչենկոն զարմացած նայել է նրան և ասել, որ չէր սպասում, որ այսքան երկար կարող էր դիմանալ այդ տեսակ ամուսնուն:
Նելի Կոբզոնն ի պատասխան ամուսնու՝ ասել է, որ ինքը լավ տնային տնտեսուհի է. խոհանոցում լավ է պատարաստում, հետևում երեխաներին, կոստյումներ է կարում:
Նա նաև նշել է, որ շփվել է Կոբզոնի նախկին կնոջ հետ, ում մասին, հնարավոր է շատերը չգիտեն: