Ծննդկանը պատմել է, թե ինչպես է հայ բժշկուհին սավանը թողել իր փորում (տեսանյութ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Պետերբուրգում բժիշկները սավանը մոռացել են ծննդկանի փորում: Պարզվում է, ծննդկանի փորում սավան մոռացած բժիշկը հայ է եղել՝ գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը:
Դեպքից հետո բժիշկները չէին երաշխավորում, որ կինը կարող է ապրել: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Սավանի կտորի ծանրաբեռնվածությունն ընկած է եղել կնոջ հատկապես աղեստամոքսային տրակտի վրա:
Կինը պատմել է, թե ինչպես է եղել դեպքը:
«Բուժվել եմ հակաբիոտիկներով, սրսկումներ եմ ընդունել, սակայն իմ վիճակն ավելի էր վատթարանում: Ջերմությունս 37.6 աստիճանից չէր իջնում: Չէի կարողանում կանգնել կամ քայլել: Բժիշկներին, սակայն, չէր հաջողվում պարզել, թե ինչ են նախանշում այդ ախտանիշները: Ստուգումից հետո անգամ ասացին, որ արգանդի հեմատոմա ունեմ, և իմ արգանդի վզիկը ոչ մի կերպ չի կրճատվում»,- հայտնել է Յուլիան: