Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն այսօրվանից հանվում են
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Իրանից պատժամիջոցները կհանվեն հունվարի 16-ից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ԱԳՆ-ն Վիեննայում կհանդիպի ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերրիի և ԵՄ-ի՝ միջազգային հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվետվությունը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի հենց այսօր: Հաշվետվության հրապարակումից հետո Իրանի ԱԳՆ-ն և Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան պատժամիջոցների հանման մասին հայտարարությամբ:
Պատժամիջոցների հանումից հետո Իրանը կկարողանա օրական 500 000 բարելով ավելի նավթ արտահանել, որը կհանգեցնի շուկայի մեծացմանը: