Մայրս տիկնիկների տիրակալ չէ, ես եմ այդպիսին. Քիմ Քարդաշյան
Համացանցի քննարկման հերթական առարկան է դարձել Քիմ Քարդաշյանի՝ «Editorialist»-ին տված հարցազրույցը, որտեղ հայազգի աստղը խոսել է իր ընտանիքի, մասնավորապես՝ մոր մասին: Շատերն են Քրիս Ջեններին անվանում «անողոք բռնակալ», ով անընդհատ գումար է վաստակում՝ իր երեխաների հայտնիության հաշվին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Որքան ծիծաղել է, երբ լսում եմ նման արտահայտություններ, թե «Քրիս Ջենները տիկնիկների տիրակալ է, ով հրամայում է իր երեխաներին այսինչ կամ այնինչ բանն անել: Եթե միայն նրանք իմանային, որ այդ խոսքերն ավելի շատ իմ մասին են: Այդ ես եմ, որ երբեմն ինձ թույլ եմ տալիս հրամաններ տալ: «Քայլի, այս արա, Քենդալլ, այն արա»»,- հայտնել է Քիմ Քարդաշյանը:
Ռեալիթի շոուի աստղը, այսպիսով, հերքել է այն լուրերը, թե իրենց ընտանիքի հաջողության հետևում կանգնած է իր՝ հրամաններ տվող մայրը: Քիմն իրեն է համարում ընտանեկան կայսրության «ուղեղը»: Աստղը, օրինակ, հպարտանում է նրանով, որ ինքն առաջինն էր, ով իր սեփական կայքը բացեց և դրանով գումար վաստակեց:
«Ես տեսնում եմ, որ տպագիր լրագրությունը հեռանում է դեպի անցյալ: Այժմ թվային տեխնոլոգիաների դարաշրջանն է»,- հայտնել է Քիմը: